Լավրովն անհրաժեշտ է համարում ՌԴ-ԱՄՆ սկզբունքային համապարփակ երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը ներկայում շարունակվում է տարբեր մակարդակներում, առանձին հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ամերիկացի գործընկերների հետ երկխոսություն ենք վարում տարբեր մակարդակներում, տարբեր ձևաչափերով, առանձին ճգնաժամերի, մեր հարաբերությունների առանձին ուղղությունների շուրջ։ Սակայն ես ամենևին չեմ կասկածում, որ անխուսափելի է դարձել սկզբունքային, համապարփակ զրույցն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն տեսնում աշխարհը, ինչպես է նա տեսնում իրեն այս աշխարհում և ինչ դեր է նա հատկացնում բոլոր մնացածներին», - ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է, որ «դա հատկապես միջուկային տերությունների համար է արդիական հասկանալի պատճառներով»։

«Նախագահ Պուտինը ժամանակին առաջարկել է անցկացնել միջուկային զենք ունեցող հինգ պետությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների գագաթնաժողով, և այս նախաձեռնությունը լիովին պահպանում է իր արդիականությունը։ Այս զրույցը վաղուց էր հասունացել։ Ես կասեի՝ այն վաղուց է գերհասունացել, և ես հույս ունեմ, որ Թրամփի վարչակազմում հասկանում են դա և պատրաստ կլինեն նման լուրջ խոսակցության», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով