ԱՄՆ-ն իրանական կողմի հետ երկրորդ հանդիպմանը հասկացել է, որ համաձայնություն չի լինի. Ուիթքոֆ

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի բանակցողներն իրանական խմբի հետ երկրորդ հանդիպումից հետո հասկացել են, որ Վաշինգտոնին ու Թեհրանին չի հաջողվի համաձայնություն կնքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ նաև նշելով, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել։

«Մենք փորձեցինք նրանց հետ արդար գործարք կնքել: Երկրորդ հանդիպման ավարտին միանգամայն պարզ դարձավ, որ դա անհնար է: Բայց մենք գնացինք երրորդ հանդիպմանը՝ նրանց ևս մեկ հնարավորություն տալու համար», - ասել է նա։

Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ն մինչև ռազմական գործողություն սկսելն Իրանի հետ բանակցությունների ընթացքում առաջարկել է 10 տարով հրաժարվել ուրանի հարստացումից՝ անվճար միջուկային վառելիքի մատակարարումների դիմաց, սակայն Իրանը հրաժարվել է այս առաջարկից։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նաև հայտարարել է, որ իրանցի բանակցողներն իրենց ասել են, որ Թեհրանն ուրանի հարստացման անկապտելի իրավունք ունի։   

Ուիթքոֆի պնդմամբ՝ առաջին հանդիպմանը իրանցի բանակցողները նաև ասել են, որ ունեն 400 կգ 60 տոկոսով հարստացված ուրան, և որ տեղյակ են, որ դրանից կարելի է ստանալ 11 միջուկային ռումբ։

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը