Մարտի 3-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 մարտ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին՝ ապահովել ժողովրդավարական ընտրություններ» խորագրով։ Բանախոսներ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադի տնօրեն Սոնա Այվազյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան։ 

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջ՝ «Իրավիճակն Իրանում և Հարավային Կովկասի երկրները» թեմայով: Տեսակամրջի ժամանակ այս ամենի մասին կխոսի ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը։

Մշակույթ

Ժամը 13:00-ին ՀԳՄ ճեմասրահում (երկրորդ հարկ) Գրողի միջազգային օրվա առթիվ՝ տեղի կունենա «Գրողի օր՝ հիշողության օր» գրական հանդիսությունը:

Ժամը 17:00-ին Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում /Կառավարական շենք № 3/ կկայանա Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ես 100 տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ…» խորագրով ցուցահանդեսի բացումը։ +374 11777 050:

Հայերեն Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը