Իրանը լքել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են դա անել ցամաքային սահմանով. Շիրղոլամի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային սահմանը բնականոն ռեժիմով աշխատում է, և Հայաստանի այն քաղաքացիները, որոնք գտնվում են Իրանում և ցանկանում են լքել երկիրը, կարող են դա անել ցամաքային սահմանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեսպանն ասել է Երևանում մարտի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանի քաղաքացիների պարագայում, որոնք գտնվում են Իրանում և ցանկանում են վերադառնալ Հայաստան, երկկողմ ցամաքային կապը  բնականոն կերպով գործում է, և նրանք կարող են ցամաքային տեղաշարժման միջոցներով հատել սահմանը և հասնել Հայաստան»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ Իրանի ցամաքային բոլոր սահմանները համապատասխան տեխնիկական պատրաստվածության են բերվել, իսկ Իրանի օտարերկրյա բոլոր դեսպանատներին խնդրել են, որպեսզի վերջիններս Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին դուրս բերելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեն։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին: Թեհրանը պատասխան գործողություններ է սկսել, ինչից հետո հակամարտությունը վերածվել է ռազմական բախման և իրավիճակի սրման ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Իրանն ու Իսրայելն անմիջապես, հետագայում նաև այլ երկրներ հայտարարել են օդային տարածքները փակելու մասին: Իրավիճակով պայմանավորված՝ հետաձգվել կամ չեղարկվել են նաև Երևանից և դեպի Երևան բազմաթիվ թռիչքներ:

Հայերեն العربية English فارسی Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան