Իրան

ԱՀԿ-ն կոչ է անում չթիրախավորել քաղաքացիական անձանց ու բուժհաստատությունները

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն կոչ է անում չթիրախավորել քաղաքացիական անձանց ու բուժհաստատությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում քաղաքացիական անձանց և առողջապահական հաստատություններին հասցվող հարվածներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՀԿ ներկայացուցիչ Հանան Բալխին X-ում արած գրառման մեջ նշել է․«Քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը պետք է լինի բացարձակ։ Բոլոր կողմերը պետք է… ապահովեն բժշկական հաստատությունների պաշտպանությունը»։

Ավելի վաղ հայտարարություն էր արել նաև ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ անդրադառնալով իրանական ԶԼՄ-ների տեղեկությանն այն մասին, որ թիրախավորվել է Թեհրանի Գանդի հիվանդանոցը։ «Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ Իրանի մայրաքաղաքի այսօրվա ռմբակոծության ժամանակ վնասվել է Թեհրանի Գանդիի հիվանդանոցը։

ԱՀԿ-ն աշխատում է ճշտել կատարվածը։ Սակայն սա հիշեցում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր ջանքերը՝ կանխելու առողջապահական հաստատությունների ներքաշումը ընթացող հակամարտության մեջ։ Առողջապահական հաստատությունները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Առողջապահությունը թիրախ չէ»,- գրել է նա X-ում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում