Իրան

Մեծ Բրիտանիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ ԱՄՆ-ի զինվորականներին թույլ տալ օգտագործել Մերձավոր Արևելքում Միացյալ Թագավորության ռազմական բազաները Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու նպատակով։

«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը նրանց պահեստներում գտնվող հրթիռները կամ արձակման կայանքները ոչնչացնելն է։ ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործելու բրիտանական բազաներն այս հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակի համար։ Մենք որոշում ենք ընդունել բավարարել այս խնդրանքը, որպեսզի Իրանին թույլ չտանք հրթիռներ արձակել ողջ տարածաշրջանում», - ասել է Սթարմերը X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա վերահաստատել է, որ իր ղեկավարած երկիրը չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին։

«Մենք չենք միանում այս հարվածներին, բայց կշարունակենք մեր գործողությունները տարածաշրջանը պաշտպանելու համար», - ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում