Իրան

Մերձավոր Արևելքը փակել է երկինքը. տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքը փակել է երկինքը. տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում

Մերձավոր Արևելքի օդանավակայանները մարտի 1-ին փակ են Իրանի շուրջ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է France 24-ը, Իսրայելը, Կատարը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը և Միացյալ Արաբական Էմիրությունները փակել են իրենց օդային տարածքը։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։

Emirates Airlines-ը դադարեցրել է Դուբայից և դեպի Դուբայ բոլոր չվերթները։ Qatar Airways-ի տվյալներով՝ Կատարի օդանավակայանը փակ է առնվազն մինչև մարտի 2-ի առավոտը։ 

Սա հանգեցրել է Մերձավոր Արևելքի հիմնական՝ Դուբայի, Աբու Դաբիի և Դոհայի օդանավակայանների փակմանը։ Մերձավոր Արևելքի ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 1800 չվերթ։

Cirium ավիացիոն վերլուծական ընկերության տվյալներով՝ այս օդանավակայաններում գործող երեք խոշորագույն ավիաընկերությունները՝ Emirates-ը, Qatar Airways-ը և Etihad-ը, սովորաբար օրական սպասարկում են մոտ 90,000 ուղևորի։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում