Իրան

Արաղչին Լավրովին հայտնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու ծրագրի մասին

1 րոպեի ընթերցում

Արաղչին Լավրովին հայտնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու ծրագրի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողություններին դիմագրավելու գործողությունների մասին և նշել, որ Իրանի դեմ այս գործողությունները հերթական անգամ խաթարել են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ։

Նա նաև հայտնել է ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու ծրագրերի մասին։

Սերգեյ Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, նշել, որ Ռուսաստանը պատրաստ է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նպաստել խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում