Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Թեժ գծեր՝ Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp), Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում