Թրամփը ԻՀՊԿ-ին կոչ է արել վայր դնել զենքերը, Իրանի ժողովրդին՝ վերցնել կառավարությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Իրանի դեմ մեկնարկած լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու նպատակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ի համբերությունը սպառվել է Իրանի հետ բանակցությունների հարցում։

Ուղերձում նա խոստացել է ոչնչացնել Իրանի միջուկային ու հրթիռային արդյունաբերությունը և ռազմածովային ուժերը։

Թրամփի խոսքով՝ ռազմագործողության նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով Իրանի կողմից անմիջական սպառնալիքները։ Նա հայտարարել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ «Մենք կոչնչացնենք նրանց հրթիռները, նրանց ռազմածովային նավատորմը»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը դիմել է նաև Իրանի ժողովրդին.

«Երբ մենք ավարտենք, վերցրեք կառավարությունը, այն ձերը կլինի»,- հայտարարել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը դիմել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ կոչ անելով վայր դնել զենքերը։

«Դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը։ Ձեզ հետ արդար կվարվեն՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում դուք անխուսափելիորեն կմահանաք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունն ամեն ինչ արել է՝ նվազագույնի հասցնելու կորուստները տարածաշրջանում գտնվող ամերիկյան անձնակազմի համար։

Հայերեն English Français Русский

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի հայտնաբերման դեպքի հանգամանքները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Պլուտոնը, կյանքի որոնումները Տիեզերքում ու անհայտը բացահայտելու մարդկության անհագ ձգտումը. հարցազրույց ինժեներ Ալան Սթերնի հետ

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում