Աշխարհ

Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել

Պակիստանի զինուժի հարձակումների հետևանքով փետրվարի 26-ի երեկոյան 21 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանի Պակտիկա նահանգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է աֆղանական «Բախտար» պետական ​​լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ պակիստանցի զինվորականները ականանետներով հարվածներ են հասցրել Պակիստանին սահմանակցող Բարմալի շրջանի բնակելի տներին, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 7 կին և 2 երեխա։ Հաղորդվում է նաև երեք վիրավորների մասին։

Աֆղանստանն արձագանքելով Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից իր տարածքի ռմբակոծություններին՝ փետրվարի 26-ին այսպես կոչված Դուրանդի գծի ողջ երկայնքով ռազմական գործողություն է սկսել հարևան երկրի դեմ։ Այդտեղով է անցնում երկու երկրների միջև սահմանը, որը, սակայն, աֆղանական կողմը չի համարում օրինական։ Պակիստանը նույնպես հայտարարել է հարվածներ հասցնելու, իսկ ավելի ուշ՝ նաև Աֆղանստանի դեմ բաց պատերազմ մղելու մասին։

Ընթացիկ սրացումը Պակիստանի և Աֆղանստանի միջև 2025 թվականի հոկտեմբերին սկսված հակամարտության շարունակությունն է։ Կողմերը մի քանի անգամ հայտարարել են հրադադարի մասին, սակայն այդպես էլ չեն կարողացել խաղաղություն հաստատել սահմանին։ Պաշտոնական Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է ահաբեկիչներին ապաստան տալու համար, ինչը աֆղանական կողմը կտրականապես հերքում է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում