Ադրբեջան

Ադրբեջանում 1 ժամվա ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում 1 ժամվա ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Շեմախի շրջանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ​​սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյին։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:52-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 5 մագնիտուդ, իսկ մոտակա տարածքներում գրանցվել է մոտ 3-4 մագնիտուդով ցնցում։

Տեղական ժամանակով ժամը 16։05-ին գրանցվել է նաև երկրորդ երկրաշարժը՝ 3,3 մագնիտուդով։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում