Փետրվարի 28-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 փետրվար,  2026            Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խաչքարերի մոտ կկայանա սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաք։ Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմկոմիտե:

Ժամը 17:00-ին Դվին Music Hall-ում, տեղի կունենա «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացումը։ ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Հղումը ստանալու համար խնդրում ենք այսօր կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 094890059։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

Մշակույթ

Ժամը 12:00-ին Հայաստանի պատմության թանգարանում «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրության ամփոփման և փակման շրջանակում՝ տեղի կունենա բանախոսություն։ Թեմա՝ «Փոքր պատմությունները՝ մեծ պատմության համար» Բանախոս Արմինե Տեր-Ղևոնդյան: Ցուցադրությունը հաջող փորձ էր՝ մեկ ընտանեկան արխիվի միջոցով ուշադրություն հրավիրելու հազարավոր այլ ընտանիքների պատմությունների վրա։ Բանախոսությանը կհաջորդի Տիգրան Պասկևիչյանի՝ ցուցադրության մասին պատմող ֆիլմի պրեմիերան։ +374 43 54 51 79:

 Ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում (2-րդ հարկ) կկայանա «...Որ չգա ոգու սով» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք, որը նպատակ ունի ստեղծելու հասանելի և մարդակենտրոն միջավայր ֆիզիկական, զգայական և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար։ Ժամանակակից մոտ 4 տասնյակ արվեստագետներ համախմբվել են «Rotary Yerevan Generation» ակումբի վերոնշյալ գաղափարի շուրջ, որպեսզի միասին օգնության ձեռք մեկնեն, միասին հույս և ժպիտ պարգևեն երեխաներին։ Ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի ներառական խաղահրապարակի ստեղծմանը։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան