Ադրբեջան

Ադրբեջանը պատրաստ է ղազախական նավթի ընդունումն ավելացնել մինչև տարեկան 2,2 միլիոն տոննա

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պատրաստ է ղազախական նավթի ընդունումն ավելացնել մինչև տարեկան 2,2 միլիոն տոննա

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ղազախստանից նավթի ընդունումը ներկայիս տարեկան 1,2 միլիոն տոննայից հասցնել 2,2 միլիոն տոննայի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակկենժենովը նախարարության կոլեգիայի նիստում։

«Լրացուցիչ երթուղիների մշակման շրջանակներում շարունակվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տարեկան 1,2 միլիոն տոննա ղազախական նավթի փոխադրումը։ Միաժամանակ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ավելացնել ղազախական նավթի ընդունումը մինչև տարեկան 2,2 միլիոն տոննա», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում