Կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին. Փաշինյանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մասնակիցներից մեկի հարցին, թե եթե Իրանն ու ԱՄՆ-ն փոխզիջման չգան և տարածաշրջանում ճգնաժամ սկսվի, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի կայունության վրա։

«Ինչ վերաբերում է Իրանին և ԱՄՆ-ին. գիտեք, Հայաստանը փոքր և համեստ պետություն է, և մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների մասին։ Մենք, իհարկե, մտահոգված ենք, և  մեր ցանկությունն է, որպեսզի հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից։ Իհարկե, այս շատ փոփոխական և անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Եվ ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է, և մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ կունենանք լայն տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, մենք կուզեինք, բայց, ինչպես ասել եմ՝ մենք փոքր պետություն ենք և կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան