Փետրվարի 26-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 փետրվար,  2026           

ՀՀ նախագահական

 ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ կգումարվի:

Ժամը 14:00-ին ԱԺ ոսկեզօծ սրահում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի կունենա Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ին «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» դահլիճում (Գրիգոր Լուսավորիչ փողոց, 4/2) կկայանա Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը։ Մեկնարկի միջոցառմանը կներկայացվեն ծրագրի նպատակները, պլանավորվող գործողությունները և սպասվող արդյունքները, ինչպես նաև կքննարկվեն հաջորդ քայլերը գործընկերների և շահառուների հետ։ Միջոցառումը կմիավորի հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառույցների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽԽՎ փոխնախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հաստատությունների և ազատությունների վարչության ղեկավար Ռոբերտո Օլլան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին ԵՊՀ-ում Իրանի դեսպանատունը հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հանդիպումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աշխատակազմի և ուսանողների հետ:

Մշակույթ

Ժամը 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է մշակութային միջոցառումներով հետաքրքրված լրագրողներին Վահան Արծրունու համերգ-ասուլիսին, որով կմեկնարկի հոբելյանական համերգաշրջանը՝ նվիրված երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու ծննդյան 60 և բեմական գործունեության 40-ամյակներին։ Համերգի ընթացքում երաժիշտը սիրով կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Համերգն իրականացվում է ՀԲԸՄ-ի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ 055-888-508: 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան