Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Փետրվարի 25-ին հանդիպել եմ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»,- գրել է Պապիկյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան էր ժամանակ փետրվարի 23-ին։ Այցի շրջանակներում Պապիկյանը մինչ այս հանդիպել էր  Իրանի պաշտպանության նախարարի, զինված ուժերի շտաբի պետի և նախագահի հետ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում