Եվրոպա

Դանիայի պաշտպանության նախարարը պատրաստ է քննարկել երկրում միջուկային զենքի տեղակայման հարցը

1 րոպեի ընթերցում

Դանիայի պաշտպանության նախարարը պատրաստ է քննարկել երկրում միջուկային զենքի տեղակայման հարցը

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրերի համաֆինանսավորման կամ թագավորության տարածքում միջուկային զենքի տեղակայման հարցը։ Քննարկումը պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 24-ին Կիև կատարած այցի ժամանակ նա ասել է Politiken պարբերականին։

«Դա չի նշանակում, թե ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք այստեղ և հիմա։ Բայց ստեղծված իրավիճակում ես պատրաստ եմ մեր միջուկային քաղաքականության ամբողջ կառուցվածքի քննարկմանը ինչպես տնտեսական տեսակետից, այնպես էլ ներուժի տեսակետից», - պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք պատրաստ է քննարկել միջուկային զենքի համաֆինանսավորման և Դանիայի տարածքում հնարավոր տեղակայման հարցը։

Վերջին 70 տարվա ընթացքում Դանիայի քաղաքականությունն է եղել միջուկային զենքի արգելքը թագավորության տարածքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում