Փետրվարի 25-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 փետրվար,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 15:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում տեղի կունենա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի նիստերի դահլիճում (Բաղրամյան 24) տեղի կունենա «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունում լույս տեսած «Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն. ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» (Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025) գրքի շնորհանդես-քննարկումը։ Գրքի հեղինակներն են՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանը և Իտալիայի Մեսսինայի համալսարանի մարդաբանության և ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան։ Աշխատության մեջ ներկայացված է Ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Կարո՞ղ է անհնարինը հնարավոր դառնալ» թեմայով: Տեսակամուրջի ընթացքում քաղաքական մեկնաբան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը կներկայացնի Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր տեսլականը։ Փորձագետը նաև կգնահատի տարածաշրջանում Վրաստան-Աբխազիա, Հայաստան-Ադրբեջան երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման հավանական տարբերակները և վերջապես որքանով է իրագործելի Հայաստանի վարչապետի գաղափարը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնել որևէ «բարեկամական» երկրի:

Ժամը 14:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3 Ա/ հրավիրում է հերթական քննարկման։ Օրվա թեման՝ Ջեյ Դի Վենսի  պաշտոնական այցի անվատանգային ռիսկերի արծարծում, խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական նոր դաշինքների կնքում և ադ ֆոնին՝ հնարավոր ներքաղաքական կանխատեսելի և անկանխատեսելի զաևգացումներ։ Օրվա բանախոսներ՝ ՄԱՍԿ կուսակցության նախագահ, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց և անկախ քաղաքական մեկնաբան Սերգեյ Շաքարյանց։ +37493530238, 095530236, 0033530338:

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանում կկայանա Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն և հանրային դասախոսություն։ Բանախոս՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բգթ, դոցենտ Ջեմմա Բառնասյան։ Հանդիպումը նախատեսված է ուսանողների, աշակերտների, բանասերների, լեզվաբանների, ընթերցասերների և այլոց համար։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան