ԱՄՆ գործերի հավատարմատարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարարի հետ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է արդարադատության և իրավական ոլորտներում ընդհանուր առաջնահերթությունների շուրջ շարունակական համագործակցությունը։