5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 փետրվար, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 10:30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում կկայանա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:
Պետական կառույցներ
Ժամը 12:00-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում (Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, Սերգեյ Փարաջանովի փող., 1 շենք) կկայանա Կենտրոն վարչական շրջանի և «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի միջև կնքվող հուշագրի պաշտոնական կնքման արարողությունը: Պաշտոնական արարողությանը կհաջորդի հուշագրի հիման վրա կնքվող քառակողմ համաձայնագրի ստորագրումը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի և նկարիչներ Գարեգին Հարությունյանի ու Հարություն Աղաբալյանի միջև: Համագործակցության նպատակն է նպաստել կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժող, կինոսցենարիստ, վիզուալ արտիստ և կինեմատոգրաֆ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները և արվեստի ազդեցությունները հանրայնացնելու կարևոր գործին: Երեւանի քաղաքապետարան:
Ժամը 13:00-ին Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնում (Անրի Վեռնոյի փողոց, շենք 3) տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան պրեմիերայի մամուլի ասուլիսը։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղ.ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյան, պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ Սիմոն Աբգարյան։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի և Ա.Պ.Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ։ ԿԳՄՍՆ:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:00-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կազմակերպում է հանրային քննարկում՝ «Պետական գնումների մշտադիտարկում. կատարված աշխատանքների ամփոփում» խորագրով: Հանրային քննարկման բանախոսներն են՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Քննարկմանը ներկա կլինի նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին ԵՊՀ-ում կկայանա ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի կողմից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին Պարսկերեն լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամակցությունը հանձնելու արարողությունը: Իրանի դեսպանատուն:
Մամուլի ակումբներ
Ժամը 14:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3 Ա/ հրավիրում է հերթական քննարկման։ Օրվա թեման՝ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի անվատանգային ռիսկերի արծարծում, խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական նոր դաշինքների կնքում և այդ ֆոնին՝ հնարավոր ներքաղաքական կանխատեսելի և անկանխատեսելի զարգացումներ։ Բանախոսներ՝ ՄԱՍԿ կուսակցության նախագահ, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ՝Սուրեն Սուրենյանց և անկախ քաղաքական մեկնաբան Սերգեյ Շաքարյանց։ +37493530238:
Մշակույթ
Ժամը 12:00-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի օվալաձև սրահում (Աբովյան փող., 14) Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և «GTB Holdings» ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Տեր-Ղազարյանը կստորագրեն համագործակցության հուշագիր։ «GTB Holdings» ընկերությունը Ժամանակակից երաժշտության փառատոնի ռազմավարական գործընկերն է։ Համագործակցության հուշագիրը միտված է հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության թվայնացմանը, հանրահռչակմանն ու պահպանմանը։ 093 517112: