Փետրվարի 23-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 11:30-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մամուլի ասուլիս՝ Երևանում անցկացվելիք Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ընդառաջ: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյան, Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյան: Առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ ԿԳՄՍՆ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի ասուլիսը։ Թեմա. զբոսաշրջության ռազմավարական ծրագիրը, ոլորտում սպասվող փոփոխությունները։

 

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մամուլի ազգային ակումբում /Արշակունյաց 4, 10-րդ հարկ, Մամուլի շենք) «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում կկայանա հանդիպում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Թեմաները՝ «Կուռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հիմնական ռիսկերը Հայաստանում», «Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունները 2018թ. ապրիլյան հեղափոխությունից հետո. քարոզչություն և իրականություն»։

 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան