Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է  ճանաչել

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ազգային արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքի համաձայն՝ բազմաթիվ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Որոշումը կայացվել է դատավորների կոլեգիայի մեծամասնությամբ: Երեք լիբերալ դատավորներ՝ Քեթանջի Ջեքսոնը, Ելենա Քագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են երեք պահպանողական դատավորներ՝ Էմի Քոնի Բարեթը, Նիլ Գորսաչը և Ջոն Ռոբերտսը, քվեարկել են մաքսատուրքերը չեղարկելու օգտին: Բրեթ Քավանոն, Սեմյուել Ալիտոն և Քլարենս Թոմասը դեմ են արտահայտվել:

Դատարանի մեծամասնությունը որոշեց, որ Սահմանադրությունը շատ հստակ Կոնգրեսին տալիս է հարկեր սահմանելու լիազորություն, որոնք ներառում են նաև մաքսատուրքեր, և, հետևաբար, Դոնալդ Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը խնդրեր։

«Հիմնադիր հայրերը որևէ հարկային լիազորություն չեն վերապահել գործադիր իշխանությանը», - գրել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում