Խաղաղության խորհրդի առաջին նիստում Թրամփը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում ԱՄՆ նախագահն, ի թիվս այլ կոնֆլիկտների, խոսելով նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ նշել է, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեծ աշխատանք են կատարել խաղաղության հաստատման ճանապարհին։ 

Դիմելով Փաշինյանին և Ալիևին՝ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է.

«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք և կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»։

ԱՄՆ-ի նախագահն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ոտքի կանգնել, ում ներկաներն արժանացրել են ծափահարությունների ու ականատես եղել Փաշինյանի ու Ալիևի ձեռքսեղմմանը։ 

Հունվարին 16-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը:

Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, որպես հիմնադիր անդամ, մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Հետագայում Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհուրդը կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և կարգավորմամբ։

 

 

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով

«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել