Քաղաքականություն

Փաշինյանը Վաշինգտոնում կարճատև շփումներ է ունեցել Թրամփի և Վենսի հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Վաշինգտոնում կարճատև շփումներ է ունեցել Թրամփի և Վենսի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստի մեկնարկից առաջ կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որում ՀՀ վարչապետն ու ԱՄՆ նախագահը զրուցում են։

Տարածված այլ տեսանյութերից պարզ է դառնում, որ Փաշինյանը կարճ շփում է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Վարչապետ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Վաշինգտոնում մասնակցում է Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում