Ադրբեջան

Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ փետրվարի 19-ին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։

«Խաղաղության խորհրդին» հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում