Փետրվարի 19-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Անոնս

19 փետրվարի, 2026 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «BALL ROOM» սրահում տեղի կունենա Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը։ Նիստին կմասնակցեն. ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ՝ Երևանի քաղաքապետարանից և ՀՀ մարզպետների աշխատակազմերից։ Կներկայացվի 2025 թվականին երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված գործունեության տարեկան հաշվետվությունը։

Ժամը 16:00-ին Երևանի Հակոբ Կարապենցի անվ. թիվ 6 հիմնական դպրոցում (Սասունցի Դավիթ 2) Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա կլինի Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայի ամփոփիչ միջոցառմանը: Նախարարը կպարգևատրի օլիմպիադայի մարզային փուլի 25 հաղթողներին: Միջոցառմանը ներկա կլինի նաև արձակագիր Արտավազդ Եղիազարյանը՝ երեխաների հետ քննարկելու նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործություններ: ՀՀ ԿԳՄՍՆ:

 Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:40-ին «Կամար» բիզնես կենտրոնում /6-րդ հարկ/ տեղի կունենա Start Day միջոցառումը, որի նպատակն է նպաստել երեխաների ֆինանսական գրագիտության բարձրացմանը: Միջոցառման ընթացքում մոտ 100 երեխա կմասնակցի ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասընթացի, իսկ նրանց ծնողները կմասնակցեն ֆինանսական գրագիտության վերաբերյալ պանելային քննարկմանը: Լուսաբանման ֆորմատը՝ հոդված: Ամերիաբանկ, 098 737818:

Ժամը 17:30-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանը։ Նիստի օրակարգի առանցքային թեման՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն է։ Քննարկման շրջանակում կներկայացվեն ոլորտային նեղ մասնագետների կողմից բարձրացված հարցերի պարզաբանումները, ինչը հնարավորություն կտա բուժհաստատություններին և մասնագիտական միություններին առավել հստակ սահմանել իրենց գործառույթները, համակարգել հետագա քայլերը և ապահովել շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետ և կազմակերպված իրականացումը։

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կկայանա մրցանակների հանձնում գրողներին /անցյալ տարվա մրցանակաբաշխության մրցանակակիրներին/:     

Ժամը 14:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում տեղի կունենա 2025 թվականի լավագույն ընթերցողների պարգևատրման արարողությունը։ 093 13 26 94:

Հայերեն Русский

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր