Իրան

Փեզեշքիանը հայտարարել է, որ անձամբ է հետևում  ՌԴ-ի հետ բոլոր համաձայնությունների կատարմանը

2 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը հայտարարել է, որ անձամբ է հետևում  ՌԴ-ի հետ բոլոր համաձայնությունների կատարմանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անձամբ է հետևում Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունների կատարմանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես անձամբ ամեն շաբաթ հետևում եմ համաձայնագրերի կատարմանը, իսկ նավթի, գյուղատնտեսության զարգացման և էներգետիկայի նախարարները նույնպես հատուկ պատասխանատու են համատեղ պարտավորությունների կատարման հսկողության և արագացման համար», - մեջբերել է Փեզեշքիանի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

Նախագահը նաև հայտարարել  է, որ Իրանը լի է վճռականությամբ՝ իրականացնելու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը բոլոր բնագավառներում լրիվ ծավալով և ամենակարճ ժամկետներում:

«Մենք լի ենք վճռականությամբ՝ իրականացնելու այդ փաստաթուղթն արագորեն և լրիվ ծավալով: Ավելի վաղ պայմանավորված բոլոր բնագավառներում, ներառյալ տրանսպորտը, էներգետիկան, նավթը և գազը, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, պաշտպանությունը, ինչպես նաև համագործակցությունն անվտանգության ոլորտում, համաձայնությունների կատարման գործընթացը շարժվում է լավ տեմպով», - ասել է Իսլամական Հանրապետության նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում