Միացյալ Նահանգներ

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները համագործակցության են ձգտում

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները համագործակցության են ձգտում

Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների ձգտումն՝ ունենալ միմյանց հետ փոխանակումներ ու համագործակցություն, անփոփոխ կմնա՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան երկկողմ հարաբերությունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ-ի Այովայի նահանգի իր բարեկամներին հղած ուղերձում։

«ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հույսը ժողովուրդներն են», - գրել է նա՝ ի պատասխան չինական Նոր տարվա առթիվ այովացի գործարար Լուկա Բերոնի շնորհավորանքի։

Սի Ծինփինը նաև հույս է հայտնել, որ Այովա նահանգի իր բարեկամները կշարունակեն նպաստել երկու ժողովուրդների և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և ավելի մեծ ներդրում ունենալ չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։

Ապրիլին սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան, որից հետո՝ տարվա վերջում, Թրամփի խոսքով, Սի Ծինփինը կայցելի ԱՄՆ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում