Աշխարհ

Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ իր կուսակցության աննախադեպ հաղթանակից հետո

1 րոպեի ընթերցում

Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ իր կուսակցության աննախադեպ հաղթանակից հետո

Ճապոնիայի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում Սանաե Տակաիչիին վերընտրել է երկրի վարչապետի պաշտոնում՝ փետրվարի 8-ի համընդհանուր ընտրություններում նրա գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աննախադեպ հաղթանակից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Տակաիչին արձակել էր խորհրդարանը և նոր ընտրություններ էր նշանակել, որպեսզի մանդատ ստանա կառավարության ծախսերի ծրագրերն իրականացնելու և երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։

Ընտրությունների արդյունքում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի ստորին պալատի 465 տեղից 316-ը՝ մինչ այդ զբաղեցրած 198-ի փոխարեն։ Հետպատերազմյան շրջանում սա առաջին դեպքն է, երբ մեկ կուսակցությունը նման մեծ առավելության է հասնում։

Սպասվում է, որ բոլոր նախարարները, այդ թվում՝ արտաքին գործերի, ֆինանսների և պաշտպանության նախարարները, կպահպանեն իրենց պաշտոնները, որոնք զբաղեցնում էին Տակաիչիի առաջին կաբինետում 2025 թ. հոկտեմբերից ի վեր, երբ նա դարձավ կուսակցության ղեկավար և վարչապետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում