Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվել է թույլատրել Patriot համակարգի հրթիռների արտադրությունը Եվրոպայում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն այդպես էլ չի տրամադրել Եվրոպայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռների արտադրության լիցենզիաներ՝ չնայած խոստումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ելույթին։

«Ուկրաինան դեռ տարիներ առաջ խոսել է Ամերիկայի հետ այն մասին, որ անհրաժեշտ է, մասնավորապես, Եվրոպայում ստեղծել հրթիռների, մասնավորապես՝ Patriot-ի հրթիռների արտադրական բավարար հնարավորություններ։ Լիցենզիաների խոստումներ եղել են, սակայն Ամերիկան, ի վերջո, հրաժարվեց, չնայած մենք առաջարկեցինք արտադրություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների՝ Ռումինիայի, Լեհաստանի և այլոց հետ համատեղ», - հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ բոլոր ուկրաինացի դիվանագետները և պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը պետք է հնարավորինս նախաձեռնող լինեն Ուկրաինային հակաօդային պաշտպանության հրթիռների հաջող մատակարարումն ապահովելու հարցում։

Զելենսկու խոսքով՝ ինքը Ֆեդորովի հետ անցկացրել է հանդիպում, որի ընթացքում առաջնահերթություն է տրվել Ուկրաինայի կարիքներին։ Այս շաբաթ նաև զգալի թվով բանակցություններ են տեղի ունեցել գործընկերների հետ։

Ուկրաինան նաև պլանավորում է բարձրացնել Եվրոպայի՝ սեփական ՀՕՊ հրթիռներ արտադրելու անհրաժեշտության հարցը։ Զելենսկին նշել է, որ եվրոպական երկրներն արդեն ընդլայնում են արտադրությունը, սակայն այս աշխատանքի արագությունը բավարար չէ. արտադրության հնարավոր ծավալները հատուկ ուշադրության են արժանի։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Patriot համակարգի համար նախատեսված Pac-3 որսացող հրթիռների կրիտիկական պակասի պատճառով ուկրաինական արձակման կայանքները հունվարին դատարկ են մնացել՝ չկարողանալով հետ մղել էներգետիկ օբյեկտների վրա ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակումները։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում