Փետրվարի 17-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 փետրվար,  2026           

 Պետական կառույցներ

Ժամը 17:00-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Մրցակցությունը և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման համատեքստում ՀՀ-ում» միջոցառմանը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը և Yandex Armenia & Georgia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Կներկայացվեն Առցանց տաքսիների ոլորտի բարելավման նպատակով Yandex Go-ի հետ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում իրականացված աշխատանքները, տեղի կունենա պանելային քննարկում՝ «Հավասարակշռելով նորարարությունը, մրցակցությունը և սպառողների շահերի պաշտպանությունը Հայաստանի թվային տնտեսությունում» թեմայով։ Ներկայանալ լրագրողի վկայականով։ (+374 60) 830 840:

 Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին (Լրագրողների գրանցումը՝ 09:30-ից), «Անի Գրանդ» հյուրանոցի «Պանորամա» սրահում (Հանրապետության 65) Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Fauna & Flora միջազգային կազմակերպության հետ համատեղ, հրավիրում է լուսաբանելու «Վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարը Կովկասում» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Համաշխարհային փորձագետները կքննարկեն, թե ինչպե՞ս է աշխատում վայրի բնության ապօրինի առևտրի շղթան: Համաժողովին ներկա կլինեն. ՀՀ ՇՄ նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Fauna & Flora կազմակերպության ներկայացուցիչները: 37498509939:

Ժամը 11:00-ին Հայաստանի բանկերի միության գրասենյակում /Կորյունի 19ա, 6-րդ հարկ/ կկայանա ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ բանկային համակարգի 2025թ. գործունեության արդյունքներն ու ամփոփ ցուցանիշները։ 093 56 51 09:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի ասուլիսը: Ինչի՞ մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության փրայմերիզի արդյունքները, ի՞նչ հետևանքներ կունենան տարածաշրջանի համար ԱՄՆ փոխնախագահի պայմանավորվածությունները Երևանում և Բաքվում, ինչի՞ կարող է հանգեցնել իշխանության եւ Հայ առաքելական եկեղեցու դիմակայությունը: Իր կանխատեսումները կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ տեղի կունենա 2025 թվականի ընթացքում թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառք։ Շնորհանդեսին կներկայացվեն հետևյալ գրքերը. «Զորավար Անդրանիկ-160» ալբոմ-պատկերագիրքը, «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ալբոմ-պատկերագրքի հայերեն տարբերակը, «20 գլուխգործոց քարեդարյան Հայաստանից» գրքույկը, «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի (1)15 և (2)16 համարները, «Ուժ և գեղեցկություն. ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի Ք․ ա․ IV - Ք․ հ․ IV դարերի հավաքածուից» ալբոմ-պատկերագիրքը: +374 43 54 51 79: 

Հայերեն Русский

Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով

Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հիմնանորոգվում է Գյումրիի ջրային մարզաձևերի մարզադպրոցը

Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը

Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրեն դեսպանությունների շենքերի կառուցման համար

Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները դրվում են արհեստավարժ հիմքերի վրա

Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով

Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Ներողամիտ եղեք, եթե անարդար եմ եղել․ Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում ծափերով ու հոտնկայս շնորհակալություն հայտնեցին Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին