Տնտեսություն

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2 միլիոն 403.6 հազար դոլարի ապրանք արտահանելու մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2 միլիոն 403.6 հազար դոլարի ապրանք արտահանելու մասին

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։

Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։ Դա Ադրբեջանից Հայաստան ներմուծված վառելիքի երկրորդ խմբաքանակն էր։ Վառելիքի առաջին խմբաքանակը ներմուծվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ներմուծվել էր A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում