Փետրվարի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ից Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:

 ՀՀ նախարարություններ

ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի շրջանակում նախարարը կներկայացնի նախարարության 2025 թվականի  գործունեության արդյունքները, ոլորտային ռազմավարական բարեփոխումներն ու արձանագրված նշանակալի ձեռքբերումները, այնուհետև՝ կպատասխանի լրագրողների հարցերին։

Ասուլիսին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև փետրվարի 14-ը ժամը 15:00-ն:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 043․32․23․33 հեռախոսահամարով։

Ասուլիսը տեղի կունենա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1-ին հարկի դահլիճում (հասցե՝ ք.Երևան, Վազգեն Սարգսյան 3/3):

Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից 15 րոպե շուտ։ 

 Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանի ասուլիսը: Թեմա. ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի ասուլիսը։ Թեմա. վերագործարկվել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան. ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:30-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի և «Հերոսական երևակայություն ծրագիր» (Heroic Imagination Project, (HIP) կազմակերպության նախաձեռնությամբ կկայանա «Ամենօրյա հերոսության հոգեբանություն. ինչպե՞ս խթանել մարդկանց քաղաքացիական խիզախությունը» խորագիրը կրող, հանդիպում-դասախոսությունը, որը կվարի HIP-ի գործադիր տնօրեն Մեթ Լանգդոնը։ ՀԼԱ, (+374 94274727։  

Սպորտ

Ժամը 12:00-ին Վիլնյուսի 4/3 հասցեում փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին բաց մարզում կանցկացնի: Լրագրողների հարցերին կպատասխանեն Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի անդամները:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով

Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հիմնանորոգվում է Գյումրիի ջրային մարզաձևերի մարզադպրոցը

Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը

Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրեն դեսպանությունների շենքերի կառուցման համար

Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները դրվում են արհեստավարժ հիմքերի վրա

Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով

Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Ներողամիտ եղեք, եթե անարդար եմ եղել․ Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում ծափերով ու հոտնկայս շնորհակալություն հայտնեցին Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին