Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին

ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Truth Social»-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Վենեսուելայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, մեղմ ասած, տեսանելի են դարձել։ Մենք շատ հաջող ենք աշխատում նախագահ Դելսի Ռոդրիգեսի և նրա ներկայացուցիչների հետ։ Նավթը սկսում է հոսել, և մեծ քանակությամբ գումարներ, որոնք երկար տարիներ չեն եղել, շուտով կսկսեն զգալիորեն օգնել Վենեսուելայի ժողովրդին»,– գրել է Թրամփը։

Նա բարձր է գնահատել նաև ԱՄՆ ներկայացուցիչների աշխատանքը՝ առանձնացնելով ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոյին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում