Ադրբեջան

TRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

TRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղություն և բարգավաճում» (TRIPP) ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը՝ ամփոփելով Ադրբեջան կատարած այցը։

«Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի TRIPP նախաձեռնությունը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Վենսի պատմական այցը հզոր հիմք դրեց տարածաշրջանային կայունության և համատեղ տնտեսական աճի համար»,– գրել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում