Աշխարհ

Վենեսուելայի ժամանակավոր նախագահը դիտարկում է ԱՄՆ այցելելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի ժամանակավոր նախագահը դիտարկում է ԱՄՆ այցելելու հնարավորությունը

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ հրավեր է ստացել այցելել ԱՄՆ և կքննարկի այն ընդունելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

«Ինձ հրավիրել են ԱՄՆ։ Մենք դիտարկում ենք այնտեղ գնալու հնարավորությունը, հենց որ երկկողմ համագործակցություն հաստատենք և կարողանանք առաջ շարժվել»,– նշել է Ռոդրիգեսը։

Հունվարի 3-ին, ամերիկյան զինվորականները Կարակասում ձերբակալել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Մադուրոյին մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու մեջ։

Հունվարի 5-ին Ռոդրիգեսը երդում է տվել որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ ժամանակից ի վեր նա երկու հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում