3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
13 փետրվար, 2026
ՀՀ նախարարություններ
Ժամը 11:00-ին /ասուլիսին ներկայանալ ժամը 10։40-ին՝ անձը հաստատող փաստաթղթով/ ՆԳՆ կրթահամալիրում /Ծովակալ Իսակովի պողոտա 29/ տեղի կունենա ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Նախարարը կներկայացնի նախարարության և ենթակա ծառայությունների կողմից 2025 թվականին կատարված աշխատանքը։ Կարեն, Հայկ Բադալյան, Հայկ Մանուկյան, Հովհաննես: 010 596871:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 15:30-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի կողմից հայ անվանի արևելագետ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի «պատվավոր անդամ» կոչման-հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը, որը կուղեկցվի նաև մշակութային միջոցառմամբ։ Նշանակալի այս իրադարձությանը ներկա կլինեն ՀՀ, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ պաշտոնական ներկայացուցչության կողմից բարձրաստիճան անձինք։ ԻԻՀ դեսպանություն, 094 901034:
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջ՝ «ԱՄՆ ռազմավարությունը Հարավային Կովկասում և նրա շուրջ» թեմայով: Ի՞նչ են «կորցրել» ամերիկացիները «հեռավոր երկրում», ի՞նչ շահեր ունեն նրանք այստեղ։ Տեսակամուրջի ընթացքում այս և այլ հարցերին կպատասխանի Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն, Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, "Политэкономика момента" տելեգրամյան ալիքի հեղինակ Գեորգի Ասատրյանը:
Մշակույթ
Ժամը 19:00-ից Հայաստանի հանրային ռադիոյում /Ալեք Մանուկյան 5/ Music of Armenia-ն Հանրային ռադիոյի հետ համատեղ կազմակերպել է տոնական միջոցառում՝ նվիրված Ռադիոյի համաշխարհային օրվան։ Կտոնեն Ռադիոյի համաշխարհային օրը և Հանրային ռադիոյի պատմական 100-ամյակը։ Կկայանա հանդիպում-զրույց. ոլորտի փորձագետների հետ։ Բացառիկ համերգ. կվայելեք Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժող.գործիքների վաստակավոր անսամբլի կենդանի կատարումները։ Նեթվորքինգ. գինու հյուրասիրության շուրջ ռադիո ոլորտի ներկայացուցիչները և ռադիոսիրահարները կշփվեն միմյանց հետ փոխանակելով, իրենց համակրանքը և սերը ռադիոյի հանդեպ։ Music of Armenia, Hasmik Movsisian, +374 77009938:Սպորտ
Ժամը 14:00-ին «Սպորտի կառավարման կենտրոն»-ում (Մանանդյան 41, նախկին «Միկա» մարզահամալիր) մեկնարկում է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Ժամը 14:00-ին կկայանա կանանց 48 կգ ու 63 կգ քաշային կարգերի մրցումները: Ժամը 18:30-ին կլինի պաշտոնական բացումը, իսկ 19:00-ին՝ նորից կմրցեն կանայք: