Փետրվարի 12-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 փետրվար,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 15:00-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վարչական շենքում /Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան 26/ տեղի կունենա Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսը։ Թեման՝ 2025 թվականին կատարած աշխատանքներ, 2026 թվականին նախատեսված աշխատանքներ։ Հարգելի՛ լրագրողներ, եթե կոնկրետ ստուգման կամ վարչական վարույթի վերաբերյալ ունեք հետաքրքրող հարցեր, խնդրում ենք դրանք նախապես ուղարկել Տեսչական մարմնի՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ 010 65 03 05։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից՝ առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։ ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հավատարմագրվել և ներկայանալ միջոցառման մեկնարկից 20 րոպե շուտ։ Շանթ ջան կոնտակտներ չունեն:

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Հայրենանվեր» (Թարյան-Մխիթարյան ընտանիքի կողմից) գրական մրցանակների հանձնման արարողությունը:

 

Ժամը 18:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը: Բացահայտում, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր մոտ մեկ դար: Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մեկի՝ 1914 թ-ին սետղծված «Գեղջկուհիները դաշտում», վերականգնման ընթացքում ուշագրավ բացահայտում է արվել. նկարի ստորին շերտում պահպանված է եղել նկարչի վրձնած մինչև այդ անհայտ ևս մեկ ամբողջական կտավ։ Անհայտ նատյուրմորտը հավանաբար 1910-ին է ստեղծվել: Այսօր, թանգարանի մասնագիտական, հետևողական գործունեության շնորհիվ, Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Սարյանի ևս մեկ արժեքավոր ստեղծագործությամբ։ (077 305341):

Ժամը 18:00-ին Գրականության և արվեստի թանգարանում /Արամի փողոց 1/ կկայանա «Կապույտ արխիվներ» - Երևանի ջրային ժառանգությունը և ջրային գոտիների փոխակերպումները» արվեստային և վավերագրական ցուցահանդեսը։ Ցուցադրության հիմքում ընկած են CSN Lab-ի կողմից համակարգված հինգ հետազոտական նախագծեր, որոնք իրականացվել են արվեստագետների, ճարտարապետների, ուրբանիստների և մարդաբանների երկարամյա աշխատանքի արդյունքում։ Ցուցահանդեսն իրականացնում է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ն | CSN Lab-ը Հայաստանում Կանադայի դեսպանատան աջակցությամբ (CFLI ծրագիր) ու Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ։ «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ, +374 93 032527:

 

Հայերեն Русский

Ներողամիտ եղեք, եթե անարդար եմ եղել․ Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում ծափերով ու հոտնկայս շնորհակալություն հայտնեցին Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը