Ջեյ Դի Վենսն Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Բաքվում Ջեյ Դի Վենսի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո այդ մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղարը։

«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», - փոխանցել է փոխնախագահի խոսնակը։  

Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։

Ջեյ Դի Վենսը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, ասել էր, որ Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացնելու է հայ գերիների ազատ արձակման հարցը։ 

Ադրբեջանը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների։ Բացի ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից, մնացած ապօրինի պահվող անձանց նկատմամբ Բաքվի դատարանը կեղծ դատավճիռներ է հրապարակել։ 

Հայերեն العربية Español فارسی Русский Türkçe 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել