ՌԴ-ն կպահպանի ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակումները, քանի դեռ ԱՄՆ-ն պահպանում է այն. Լավրով

3 րոպեի ընթերցում

«Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» ռուս-ամերիկյան պայմանագրով նշված   սահմանաքանակներին առնչվող մորատորիումը պահպանվում է  այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն նույնպես չի գերազանցի նշված սահմանաքանակները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում կայացած «կառավարության ժամի» ընթացքում:

«Լավատեսություն չի ներշնչում բարդ իրավիճակը ռազմավարական կայունության ոլորտում, որի վատթարացման համար մի շարք եվրոպացի ռուսատյացներ անհիմն մեղադրում են հենց Ռուսաստանին: Մինչդեռ (ՌԴ) նախագահ Պուտինի կողմից առաջադրված նախաձեռնությունը՝ ՌՀՍԿ պայմանագրի մասնակիցների կողմից դրանում ամրագրված կենտրոնական քանակական սահմանափակումների հետագա կամավոր կատարման  վերաբերյալ, մնացել է առանց պաշտոնական պատասխանի ամերիկյան կողմից», - նշել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը:

«Մենք հիմք ենք ընդունում այն, որ մեր կողմից այդ մորատորիումը, որը հայտարարել է նախագահը, կպահպանվի, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները նույնպես չի գերազանցի հիշյալ սահմանաքանակները», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, կգործի պատասխանատու և կշռադատված՝ ԱՄՆ ռազմական քաղաքականության վերլուծության հիման վրա. այդ վերլուծությունը  կատարվում է ամեն օր, և ռազմավարական ոլորտի ընդհանուր իրադրության վերլուծության հիման վրա:

2026 թ. փետրվարի 5-ին լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։

ԱՄՆ-ին և Ռուսաստանին բաժին է ընկնում աշխարհի միջուկային զինանոցի 86%-ը:

2025 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ԱՄՆ-ին կամավոր կերպով ևս մեկ տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Ամերիկյան կողմը չէր արձագանքել այս առաջարկին:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով