Քաղաքականություն

Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանություն

1 րոպեի ընթերցում

Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է համարում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրառում է հրապարակվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասված է գրառման մեջ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով Երևանում էր։ ԱՄՆ փոխնախագահն այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում