ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող հարցումներին՝ ընդգծելով, որ դրանց ամբողջ ծավալով կատարման արդյունքում ստացված պատասխաններով լուծվել է համապատասխան քրեական վարույթների ընթացքը:
Դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու քննիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը:
Կողմերը քննարկել են համագործակցության ընթացքում փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ կգույքագրվեն կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման առաջնահերթությունները: