Սահմանազատման և TRIPP-ի իրագործման հարցում կա լրացուցիչ նրբություն. վարչապետն անդրադարձել է գործընթացի մանրամասներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում կա փոխըմբռնում, որ սահմանի այն հատվածները, որով անցնելու են կապուղիները պետք է նախ սահմանազատվեն և սահմանագծվեն:

‹‹Արմենպրեսի››-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացի հետագա քայլերին՝ մասնավորապես, կապուղիների ապաշրջափակման համատեքստում:

Վարչապետի խոսքով՝ սահմանազատման և TRIPP նախագծի իրագործման հարցում կա լրացուցիչ նրբություն, քանի որ սահմանը երկար է, և սահմանազատումը բնականոն ճանապարհով բավականին երկար կտևի:

Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները հեռավար աշխատանք են կատարում, տարբեր փաստաթղթերի ու արձանագրությունների նախագծեր են մշակում:

‹‹Իրականում, ամենօրյա աշխատանք է կատարվում: Սահմանազատումը շատ մանրամասն և բարդ գործընթաց է, ինչը շարունակվում է ու շարունակվելու է››,-ընդգծեց վարչապետը:

Խոսելով երկու երկրների միջև սահմանազատման համատեքստում կապուղիների մասին՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցի շուրջ Երևանն ու Բաքուն ունեն փոխըմբռնում:

‹‹Կա փոխըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի-փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք. այն հատվածներում, որտեղ պետք է անցի երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում, ենթադրենք, պետք է 500 մետր լայնությամբ տարածք, մենք 1.5 կմ առնվազն պետք է նախ սահմանազատում և սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, միլիմետրի ճշգրտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը››,-ասաց վարչապետը: 

 

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել