Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը բաց է, սակայն մեր բիզնեսը դեռևս չի «մարսել» այդ լուրը․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանից Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան երկաթուղային կապը բաց է և գործում է անխոչընդոտ, սակայն հայկական բիզնեսը դեռ ամբողջությամբ չի արձագանքել այդ հնարավորությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկումներին։

Նա նշեց, որ խոսակցություններում կարևոր տնտեսական բովանդակություն է ձևավորվել։ 

Վարչապետի խոսքով՝ քննարկվել են այն տնտեսական նախագծերը, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների համար, այդ թվում՝ երկկողմ առևտրի հարցերը։

«Բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է»,– ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ունի տպավորություն, որ հայկական բիզնեսը դեռևս լիարժեք չի «մարսել» այդ լուրը։

«Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է և անխոչընդոտ է գործում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է, և ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այդ լուրը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումների մասին»,- ասաց Փաշինյանը։

 

 

 

Հայերեն English Español فارسی Français Türkçe

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում

Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/10/26

Ասիական ինդեքսներ - 23/10/26

Սիմոն Մարտիրոսյանը նորից կմիանա հավաքականին, երբ լավ մարզավիճակում լինի. Փիլոսյան

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր