7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
11 փետրվար, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09:30-ին ԱՅԳԻ բիզնես կենտրոնում /Թաիրով 24/ Երևանի քաղաքապետարանը և Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (ԵԿՆ ԾԻԳ)՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) ու Հայաստանի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հետ գործընկերությամբ հրավիրում են ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցելու և լուսաբանելու «Երևանի կայուն էներգիայի օրեր 2026» երկօրյա կրթական և գործնական միջոցառումը: Ներկա կլինեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՎԷԷՀ տնօրեն Կարեն Ասատրյանը, ԵԿՆ ԾԻԳ տնօրեն Անետա Բաբայանը: Մրցանակաբաշխություն՝ փետրվարի 12-ին, ժամը 14:00-ին, ԱՅԳԻ բիզնես կենտրոնում /Թաիրով 24/: Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ, +37455585171:
Ժամը 11:00-ին (ասուլիսին ներկայանալ 10-15 րոպե շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով) ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան Բանկում (Հր.Ներսիսյան 7) կկայանա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը կամփոփի 2025 թվականի առողջապահական ծրագրերն ու կներկայացնի կատարված աշխատանքները: Այնուհետև նախատեսվում է շրջայց մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արյան Բանկի նոր կառուցված և վերազինված շենքում: Կարող եք, առիթը բաց չթողնել, և տեղում կատարել մարդասիրական առաքելության ձեր քայլը՝ դառնալով արյան դոնոր: 091 55 11 23:
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Բասկետբոլի Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանի, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի ասուլիսը: Թեմա. Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10:20-ից «UATE PowerHouse»-ում (Խորենացի 28, 3-րդ հարկ) կմեկնարկի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան Համաժողովի բացման արարողությունը, որը կարևորագույն հանգրվան է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ճանապարհին։ Համաժողովի ընթացքում տեղի կունենան ԱՏՁՄ Խորհրդի և Խորհրդի նախագահի ընտրություններ։ Գործող նախագահը՝ Team Telecom Armenia, Firebird AI և մի շարք այլ ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Ալեքսանդր Եսայանն է։ Համաժողովի ընթացքում քվեարկության է դրվելու նաև «Հանրային քաղաքականությունների օրակարգը»՝ փաստաթուղթ, որ ամփոփում է համայնքի ներկայացուցիչների պատկերացումները ոլորտի զարգացման ուղղությունների, պետական կարգավորումների, առաջնահերթությունների, առկա խնդիրների լուծման վերաբերյալ, որը առաջարկվելու է գործող Կառավարությանը և գալիք Խորհրդարանական ընտրություններին երկրի առաջնորդությունը ստանձնել հավակնող քաղաքական ուժերին։ Քննարկումն ու քվեարկությունը՝ 12:00-ից։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին փաստաթղթի դրույթների հետ ծանոթացնելու և հարցերին պատասխանելու համար համաժողովի շրջանակներում նախատեսված է առանձին կարճ ճեպազրույց՝ 13:00։ Ելույթներով հանդես կգան՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, պետական և մասնավոր հատվածների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Roza Grigoryan (+ 374) 77 30 34 84:
Ժամը 11:00-ին «Հայկական խորհրդի» գրասենյակում (Ազատության 2ա շենք, 27ա հասցեում, մուտքն առանձին է՝ Բաբայան փողոցի կողմից) «Հայկական խորհուրդ» ՀԿ-ն հրավիրում է մամուլի ասուլիս, որը նվիրված է Աբու-Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ու ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի՝ Հայաստան այցի արդյունքներին։ Մամուլի ասուլիսի ընթացքում իրենց մոտեցումները կներկայացնեն և լրագրողների հարցերին կպատասխանեն Արեգ Քոչինյանը, Ռոբերտ Ղևոնդյանը և Սամվել Մելիքսեթյանը։ 055342639:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 11:00-ին ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) կկայանա «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան։ Բացման խոսքով հանդես կգան՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։ 094 52 52 65:
Մշակույթ
Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա հաջորդ միջազգային բանախոսությունը՝ Լուվրից հրավիրված գործընկերոջ մասնակցությամբ։ Թեմա՝ «Լուվրի բյուզանդական սկիհը. եկեղեցական արծաթագործության խոշոր գանձերը մինչև VII դարը»։ Բանախոս՝ Լուվրի թանգարանի բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի գիտական կոմիտեի նախագահ, պատվավոր ֆոնդապահ Ժանիկ Դյուրան։ Բանախոսության լեզուն՝ անգլերեն։ Roza Grigoryan
Ժամը 17:30-ին Ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի պող.7/ կկայանա Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» ցուցահանդեսի բացումը։ Հայդուկի ավելի լիրիկական, հոսուն, բիոմորֆ աբստրակցիոնիզմն այս ցուցահանդեսի մի անկյան տակ ներկայացնում ենք պատուհանների ցանցի սկզբունքով՝ համակցված, համակարգված մի միտումով. այն է՝ բացահայտելու այդ աշխատանքների ներքին դինամիկ ստրուկտուրան՝ անկախ բնության կամ աշխարհի արտաքին ֆորմաներից։ +37410539637, +37410535359: