Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է երկու երկրների միջև տնտեսական փոխկախվածությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսն այդ մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում։  

Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը խաղաղության հաստատման  առաջին քայլն է։ «Բայց խաղաղությունը պահպանելու մի մասն էլ այն է, ինչ մենք այսօր անում ենք` համոզված լինելու համար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածություն կա, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման համար»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ ինքը Հայաստանում գտնվելու 24 արդյունավետ ժամերի ընթացքում լավատես է, թե ինչի են հասել այդ ուղղությամբ։  

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը իսկապես խաղաղության  լուրջ գործարքի է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ նրա վարչակազմը նպաստում է դրա պահպանմանը։

Նա հավելել է, որ ուրախ էր Հայաստանում գտնվելու համար, որտեղից էլ մեկնելու է Ադրբեջան։

Հայերեն English Français Русский Türkçe 中文

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում