Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ջեյ Դի Վենսի՝ Բաքու կատարելիք այցի վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Բաքու կատարելիք այցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այցը նպատակ ունի նաև առաջ մղել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հաղորդագրությունը տարածվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի միկրոբլոգում։
«Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Ադրբեջան․ սա վերջին տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի այցն է: Փոխնախագահի այցն արտացոլում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը և մեր համատեղ հանձնառությունը՝ ընդլայնելու համագործակցությունն ու առաջ մղելու խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում»,-նշված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
This week 🇺🇸 @VP will visit 🇦🇿Azerbaijan, marking the highest-level visit to Azerbaijan in many years. The Vice President’s visit reflects the strength of the U.S.-Azerbaijan relationship and our shared commitment to expanding cooperation and advancing peace and stability in the… pic.twitter.com/dM3z9dFpSF
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) February 9, 2026
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներով ստորագրվել է «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։