Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան շրջադարձային պահ է երկու երկրների գործընկերության առումով. ԱՄՆ դեսպանություն
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցը երկու երկրների գործընկերության առումով շրջադարձային պահ է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։ Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը»,- նշված է գրառման մեջ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։