Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 փետրվար,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստը։

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ասուլիսը։ Թեմա. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2025-ի աշխատանքները, 2026-ի անելիքները։

Ժամը 14:00-ին (խնդրում ենք ներկայանալ 45 րոպե շուտ) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7) կկայանա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ ՊԵԿ նախագահը կամփոփի Կոմիտեի 2025 թվականի գործունեությունը և կներկայացնի 2026 թվականի առաջնահերթությունները։ Պարտադիր ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Ժամը 15:40-ին «ԴաբլԹրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստ՝«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» թեմայով: Բացման խոսք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյան: Ողջույնի խոսք՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյան, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Պարիջի» սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2) Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը կհրապարակի 2025թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը: Կկայանա «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025. գնահատականներ, մարտահրավերներ և լուծումները» խորագրով քննարկմումը։ Նախքան քննարկումը սկսելը ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը կներկայացնի և կմեկնաբանի այս տարվա համաթվի արդյունքները։ 091569689:

 

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Հարավային Կովկասը՝ որպես կարևորագույն լոգիստիկ ուղիների խաչմերուկ» թեմայով: Հարավային Կովկասը հայտնվել է նոր աշխարհակարգում ձևավորվող 2 լոգիստիկ ուղիների (Հյուսիս-հարավ և «Թրամփի ուղի») հատման կետում: Այս երթուղիներից յուրաքանչյուրն ունի իր շահառուներն ու ընդդիմախոսները։ Այս նախագծերից ո՞րը կարող է դառնալ գերիշխող: Ո՞վ և ի՞նչ օգուտներ կստանա դրանց գործարկումից: Տեսակամուրջի ժամանակ այս մասին կխոսի ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու, միջազգային տնտեսական հարաբերությունների փորձագետ Ալեքսանդր Դուդչակը։

Մշակույթ

Ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բացառիկ համերգ՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676-1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։ Համերգին համատեղ ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվում են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով և առաջին անգամ են հնչում լայն հանրության համար։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Համերգն իրականացվում է Մխիթարյան միաբանության հետ համագործակցությամբ։

Հայերեն Русский

Ներողամիտ եղեք, եթե անարդար եմ եղել․ Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում ծափերով ու հոտնկայս շնորհակալություն հայտնեցին Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը